Նադալ․ Չեմ պատկերացնում, թե ինչպես ենք մոտ ապագայում մրցաշարեր անցկացնելու

Նադալ․ Չեմ պատկերացնում, թե ինչպես ենք մոտ ապագայում մրցաշարեր անցկացնելու

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԱշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհում առաջացած իրավիճակի և թենիսի վերսկսման հավանականության մասին։

«Չեմ պատկերացնում, թե ինչպես մոտ ապագայում կարող են պաշտոնական մրցաշարեր անցկացվել։ Ֆուտբոլային մրցաշրջանը կարելի է ավարտին հասցնել առանց երկրպագուների, բայց թենիսում ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ այն գլոբալ բնույթ է կրում։ Մենք պետք է ճանապարհորդենք ամբողջ աշխարհում, իսկ դա ստեղծված իրավիճակում բարդ է թվում։

Քանի դեռ չկա դեղամիջոց, իրավիճակը բարդ է մնում։ Մենք պետք է պատասխանատու կերպով մեզ պահենք։ Առողջությունը առաջին տեղում է։ Եթե ես խաղալու հնարավորություն ունենայի անգամ առանց հանդիսականների, շատ ուրախ կլինեի»,-Նադալի խոսքն է մեջբերում Cope-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով թենիսի բոլոր մրցաշարերը մինչև հուլիս չեղարկվել են, այդ թվում Ուիմբլդոնը։ Ֆրանսիայի բաց առաջնությունը տեղափոխվել է սեպտեմբեր, US Open-ի չեղարկման մասին առայժմ պաշտոնական հայտարարություն չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում