«Չելսի» ֆուտբոլային ակումբը սննդի անվճար առաքում է կազմակերպում կորոնավիրուսից տուժած մարդկանց համար

«Չելսի» ֆուտբոլային ակումբը սննդի անվճար առաքում է կազմակերպում կորոնավիրուսից տուժած մարդկանց համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Tert.amԼոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբն այս շաբաթ կսկսի 78 000 ճաշ առաքել տարեց մարդկանց և խոցելի խմբերին աջակցող Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությանն ու բարեգործական կազմակերպություններին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ «Չելսի»-ն իր մարզադաշտի` «Սթեմֆորդ Բրիջի» տարածքում Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցների համար հյուրանոց էր տեղակայել:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 084 042 է, մահացել է 134 669 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում