Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստը հետաքրքրել է Մոնակոյին

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստը հետաքրքրել է Մոնակոյին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԹուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին հայտնվել է «Մոնակոյի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Football Italia-ն:

Ֆրանսիական ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել պաշտպանի համար:

Հիշեցնենք, որ Ռուգանին և նրա ընկերուհին վերջերս վարակվել էին կորոնավիրուսով:

Հավելենք, որ Ռուգանիին իր կազմում է ուզում տեսնել նաև «Ֆիորենտինան»:

Ա Սերիայի այս առաջնությունում Ռուգանին մասնակցել է 7 հանդիպման:

Իտալիայի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում