Բավարիան ցանկանում է գնել Սանեին 70 միլիոնից պակաս գնով

Բավարիան ցանկանում է գնել Սանեին 70 միլիոնից պակաս գնով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Մյունխենի «Բավարիան» շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի ծառայություններով։

Bild-ի տեղեկություններով՝ գերմանացիները ցանկանում են գնել Սանեին 70 միլիոն եվրոյից պակաս գնով՝ հաշվի առնելով այն փաստը, որ կորոնավիրուսից հետո ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները փոխվելու են։

Այդուհանդերձ «Բավարիան» դեռևս չի շտապում սկսել բանակցությունները, քանի որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք շարունակվելու է Գերմանիայի առաջնությունը դադարից հետտո, թե ոչ։

«Մանչեսթեր Սիթիում» ցանկանում են վաճառել Սանեին առնվազն 85 միլիոն եվրոյով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում