Goal. Բարսելոնան ցանկանում է վաճառել Կոուտինյոյին

Goal. Բարսելոնան ցանկանում է վաճառել Կոուտինյոյին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Բարսելոնան» ցանկանում է վաճառել թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, որը վարձակալությամբ խաղում է «Բավարիայում», հաղորդում է Goal-ը։

Գերմանական ակումբը, չնայած 80 միլիոն եվրոյով Կոուտինյոյին գնելու հնարավորությանը, չի պատրաստվում ձեռք բերել բրազիլացու ամբողջական տրանսֆերը։

«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Կոուտինյոյին անգլիական ակումբներից մեկին։ Կատալոնական ակումբը ցանկանում է նրա համար վճարված գումարով հաղթահարել կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդությունները։

Կոուտինյոն 2018 թվականի հունվարին է «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում