Գերմանիայում մտածում են արգելել ֆուտբոլիստներին տոնել գոլերը

Գերմանիայում մտածում են արգելել ֆուտբոլիստներին տոնել գոլերը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Panorama.amԳերմանիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է Բունդեսլիգայում մրցաշրջանի վերսկսման հնարավորությունը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Spiegel-ը։

Գերատեսչությունը սահմանափակումների երկու տարբերակ է առաջարկել, որոնք կարող են ֆուտբոլային խաղերի ժամանակ ներմուծվեն։ Առաջինի համաձայն, բոլոր ֆուտբոլիստները պետք է մարզադաշտում լինեն դիմակներով, նաև հրաժարվել միմյանց հետ շփումից ոչ խաղային դրվագներում։ Օրինակ, գոլերը տոնելը։

Երկրորդ տարբերակը չի նախատեսում այդպիսի խիստ սահմանափակումներ հենց խաղի ընթացքում, բայց պարտավորեցնում է ֆուտբոլիստներին և ակումբի աշխատակիցներին նվազագույնի հասցնել շփումը միմյանց և այլ մարդկանց հետ: Արտագնա խաղերի համար թիմերը պետք է ամբողջությամբ վարձեն հյուրանոցները և բոլոր խաղացողներն ու մարզչական շտաբի ներկայացուցիչներն ունենան առանձին սենյակներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում