Չելսին չի կրճատի իր ֆուտբոլիստների աշխատավարձերը

Չելսին չի կրճատի իր ֆուտբոլիստների աշխատավարձերը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում չի կրճատի թիմի խաղացողների աշխատավարձերը:

«Մենք երախտապարտ ենք խաղացողներին՝ ակումբին սոցիալական իրադարձություններում օգնելու համար, ինչպես նաև այն բարեգործական բոլոր միջոցառումներին, որոնց նրանք աջակցել են իրենց երկրներում:

Առաջին թիմը ֆինանսական ներդրում չի ունենա ակումբի զարգացման մեջ, և փոխարենը տնօրենների խորհուրդին հանձնարարվել է կենտրոնանալ այլ բարեգործական միջոցառումների հետագա աջակցության վրա»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:

Վերջեր հայտի էր դարձել, որ «Բարսելոնան» կարող է շարունակել խաղացողների աշխատավարձերի կրճատման քաղաքականությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում