Լա լիգայի վերսկսման դեպքում Ազարը կվերադառնա խաղադաշտ

Լա լիգայի վերսկսման դեպքում Ազարը կվերադառնա խաղադաշտ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը շարունակում է վերականգնվել կոճի վիրահատությունից հետո։

Marca-ն գրում է, որ Լա լիգայի վերսկսման դեպքում Ազարը կվերադառնա խաղադաշտ ու կմասնակցի «արքայական» ակումբի մի քանի հանդիպումների։

«Բլանկոսները» մտադիր են վերսկսել մարզումները մայիսի 4-ին։ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի առաջին երկու շաբաթների ընթացքում։

Ազարը կոճի վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը։ Մասնակցած 15 խաղերում նա 1 գոլ է խփել ու 15 գոլային փոխանցում կատարել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում