Ռիկարդո Կրուս. Այս վիրուսը մեզ դասեր է տալիս

Ռիկարդո Կրուս. Այս վիրուսը մեզ դասեր է տալիս

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amՄիլանի «Ինտերի» նախկին հարձակվող Խուլիո Ռիկարդո Կրուսը խոսել է կորոնավիրուսի համաճարակի մասին, տեղեկացնում է O Jogo-ն:

«Կորոնավիրուսը բացառիկ հնարավորություն է տալիս մտածելու, վերաիմաստավորելու մեր արժեքները: Մենք պետք է ավելի հոգատար լինենք միմյանց նկատմամբ:

Շատերն են խոսում, որ այն եկել է ՝ այստեղից, այնտեղից…դա ինձ չի հուզում:

Ինձ մարդիկ են հետաքրքրում: Իմ շրջապատում շատ անտարբեր անձնավորություններ կային, ովքեր այժմ փոխվել են: Նրանք պառկած էին բազմոցին ու ոչինչ չէին անում:

Այժմ, նրանք անդամագրվել են մի շարք բարեգործական ընկերությունների և օգնում են աղքատ ընտանիքներին:

Կյանքը միայն հաճույքներից բաղկացած չէ: Հույս ունեմ ՝ այս ամենից հետո, մեզնից շատերը կկարողանան ասել ՝ ես օգտակար եղա ինչ-որ մեկին»,- ասել է Կրուսը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարալվածների թիվը աշխարհում անցել է 2.982000-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում