«Յուվենտուսի» և Ռոնալդուի գինը լրջորեն ընկել է

«Յուվենտուսի» և Ռոնալդուի գինը լրջորեն ընկել է

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ա սերիայի ֆուտբոլային բոլոր ակումբների ընդհանուր տրանսֆերային գինն այս տարվա ապրիլին կազմել է 4,48 միլիարդ եվրո։ Այն 14 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ տարվա ամռանն էր (5,21 միլիարդ եվրո)։ Այս մասին գրում է news.ru կայքը։

Լիգայի բոլոր 511 խաղացողների արժեքը կազմում է 8,76 միլիոն եվրո։ «Յուվենտուսի» կազմը շարունակում է մնալ Ա Սերիայի ամենաթանկը, բայց գինը նվազել է՝ 864 միլիոնից հասնելով 614,7 միլիոն եվրոյի։

Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստը շարունակում է մնալ «Յուվենտուսի» կիսապաշտպան արգենտինացի Պաուլո Դիբալան։ Նրա տրանսֆերային գինը 2020 թվականի մարտին իջել է՝ 90 միլիոն եվրոյից հասնելով 72 միլիոն եվրոյի։ «Յուվենտուսից» համաշխարհային ֆուտբոլի աստղ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն 7-րդ հորիզոնականում է ամենաթանկ խաղացողների կազմում. անցած տարվա ամռանը նա գնահատվում էր 90 միլիոն եվրո, այժմ ընդամենը 60 միլիոն եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում