Magnus Carlsen Invitational. Կարլսենը պարտվեց

Magnus Carlsen Invitational. Կարլսենը պարտվեց

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Magnus Carlsen Invitational արագ շախմատի առցանց մրցաշարի 5-րդ տուրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 4 պարտիայի արդյունքում պարտվել է հոլանդացի Անիշ Գիրիին՝ 1,5։2,5 հաշվով։

Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 2,5։1,5 հաշվով հաղթել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։

Մագնուս Կարլսենը 11 միավորով միանձնյա առաջատարն է։ Երկրորդ տեղում է ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 10 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում