Շախմատի եվրոպական միությունը հինգ ենթախմբով կանցկացնի առցանց առաջնություն

Շախմատի եվրոպական միությունը հինգ ենթախմբով կանցկացնի առցանց առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Times.am: Շախմատի եվրոպական միությունը մայիսի 16-31-ը, հինգ ենթախմբով կանցկացնի Եվրոպայի առցանց առաջնություն։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Առաջին ենթախմբի մրցաշարին կմասնակցեն 1000-1400, երկրորդին՝ 1401-1700, երրորդին՝ 1701-2000, չորրորդին՝ 2001-2300 և հինգերորդին՝ 2300-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները։

Մայիսի 31-ին 16 ուժեղագույնները «նոկաուտ» մրցակարգով կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Ստուգատեսին կմասնակցեն նաև Հայաստանի յոթ պատվիրակներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում