Շմելցեր. Գրոսկրոյցը քանդեց իր կարիերան

Շմելցեր. Գրոսկրոյցը քանդեց իր կարիերան

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԴորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը քննադատել է թիմի նախկին ֆուտբոլիստ Քևին Գրոսկրոյցին, տեղեկացնում է Sport.de-ն:

«Նա տաղանդավոր ֆուտբոլիստ չէր, բայց շատ էր աշխատում, սակայն, եկավ մի պահ, որ սկսեց ծուլանալ:

Անվերջանալի գինարբուքները թմրեցրել էին նրա բանականությունը:

Ցավում եմ, բայց այդ տղան քանդեց իր կարիերան: Չգիտեմ էլ, թե այժմ ինչով է զբաղվում»,-ասել է Շմելցերը:

Հիշեցնենք, որ Գերմանաիայի հավաքականի կազմում Գրոսկրոյցը հաղթեց Աշխարի 2014 թվականի առաջնությունը:

31-ամյա ֆուտբոլիստը այժմ հանդես է գալիս 3-րդ Բունդեսլիգայի «ԿՍՎ Ուրդինգեն 05» ակումբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում