Արսենալը դեռևս նոր պայմանագիր չի առաջարկել Օզիլին

Արսենալը դեռևս նոր պայմանագիր չի առաջարկել Օզիլին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԿիսապաշտպան Մեսութ Օզիլի ապագան «Արսենալում» շարունակում է անորոշ մնալ։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

31-ամյա գերմանացուն դեռևս նոր պայմանագիր չի առաջարկվել։ Գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականին։

Իր տարիքի պատճառով կիսապաշտպանը կարող է չընդգրկվել Արտետայի երկարաժամկետ ծրագրերում։ Ակումբն այս ամառ կարող է փորձել վաճառել Օզիլին, սակայն ավելի վաղ նրա ծառայություններով հետաքրքրված ակումբներին ձեռնտու չէր ֆուտբոլիստի՝ շաբաթական 350 հազար ֆունտ աշխատավարձը։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Օզիլը 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում