Լա Լիգայի նախագահ․ Ֆրանսիան շտապեց՝ առաջնությունը ժամանակից շուտ ավարտելով

Լա Լիգայի նախագահ․ Ֆրանսիան շտապեց՝ առաջնությունը ժամանակից շուտ ավարտելով

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԼա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Ֆրանսիայում 2019/20 մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու որոշման մասին․

«Գործարանում աշխատելն ավելի վտանգավոր է, քան առանց հանդիսականների խաղալը՝ Լա Լիգայի կանոնները պահպանելով։ Վերահսկելի և անվտանգ տնտեսական գործունեությունը կարևոր է վերածննդի համար, քանի որ հակառակ դեպքում շատ կարևոր տնտեսական սեկտորներ կարող են վերանալ, և դա կարող է տեղի ունենալ պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ։

Նախքան Գործադիր կոմիտեի նիստը, որը պետք է կայանա մայիսի 27-ին, դեռ ժամանակ կա, որպեսզի ներկայացնենք մեր ծրագրերը։ Մրցաշրջանը կարելի է վերսկսել մինչև հունիսի վերջը։ Իմ կարծիքով, Ֆրանսիան շտապեց որոշում կայացնելու հարցում։ Եվրոպայում բացի Իսպանիայից կան նաև այլ երկրներ, որոնք մտադիր են խաղալ։ Նրանք արդեն սկսում են վերսկսել մրցաշարերը։ Օրինակ՝ Գերմանիան»,– Տեբասի խոսքերն է փոխանցում AS-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում