USD
EUR
RUB

ՀՖՖ Գործկոմը պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե է ստեղծել

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Times.amԱպրիլի 29-ին ՀՖՖ գրասենյակում, ինչպես հայտնի է, կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում մի շարք որոշումներ են կայացվել, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մասնավորապես, որոշվել է ստեղծել Բժշկական կոմիտե (ժամանակավոր կոմիտե)՝ որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին: Կոմիտեի ստեղծման նպատակն է վերանայել ՀՖՖ բժշկական ծառայության գործող համակարգը և գործիքակազմը, Գործադիր կոմիտեի հաստատմանը ներկայացնել բժշկական ծառայության բարելավման, արդիականացման և հետագա ռազմավարական զարգացման ծրագիր:

Գործադիր կոմիտեի մեկ այլ որոշմամբ, կրկին որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվել է Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե (ժամանակավոր կոմիտե): Սահմանված ժամկետներում Փորձագիտական կոմիտեն պետք է ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ծավալի ներքին հետաքննություն պայմանավորված խաղերի հետ կապված հարցերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հավաքագրի հնարավոր ապացույցներ և մանրամասն հաշվետվություն ներկայացնի Գործադիր կոմիտեին:

Օրակարգի վերջին հարցով, ելնելով երկրում ստեղծված առկա օբյեկտիվ պատճառներից, հայտարարված արտակարգ դրությունից և առողջապահության առաջնահերթության հիմնավորումներից՝ Գործադիր կոմիտեն, հիմք ընդունելով ՀՖՖ Կանոնադրության 78-րդ հոդվածը, որոշում է կայացրել հետաձգել ՀՖՖ Հերթական Ժողովի անցկացումը և Ժողովի անցկացման ամսաթիվը տեղափոխել 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

ՀՖՖ-ն առաջնության վերսկսման ժամկետների մի քանի տարբերակ է մշակել. այն կներկայացվի Պարետատանը

 

Լրահոս
Միլանը ցանկանում է վարձակալել 20-ամյա պորտուգալացուն Մահացել է ԵՕԿ նախագահը Ծանրամարտի վարկանիշային մրցաշարերը կմեկնարկեն հոկտեմբերից Մոդրիչի տեղափոխությունը Միլան հնարավոր է չկայանա Ռեալը այս մրցաշրջանում չի խաղա Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում Պաշտոնական․ Դավիդ Կամպանյան հեռացավ Լոռիից Բուֆոնը բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ Էդգար Բաբայանի գոլը Հոբրոյին հաղթանակ է բերում իր նախկին թիմի նկատմամբ Եթե Մեսսին վերադառնա Արգենտինա, Տիգրեսի դարպասապահը կլքի մեքսիկական ակումբը Արսենալը նոր պայմանագիր է առաջարկել Օբամեյանգին Ֆուտբոլային սկաուտ․ Ամերիկացիների երիտասարդ դեսանտը Եվրոպայում Բավարիայի նախագահը՝ Սանեի մասին․ Նա Nike-ի խաղակոշիկներով է խաղում, եթե գա մեզ մոտ, կբացահայտի Adidas-ի առավելությունները Արարատ-Արմենիա – Շիրակ. առաջին խաղակեսից հետո (տեսանյութ) Բարսելոնան ցանկանում է վաճառել կիսապաշտպանին Պեդրոն կարող է տեղափոխվել Ա սերիա Լիվերպուլը շնորհավորել է Ջերարդին ծննդյան օրվա կապակցությամբ Լիվերպուլի տնային խաղերը կարող են չեզոք մարզադաշտերում անցկացվել Հայտնի է՝ երբ կվերսկսվի Ա Սերիան Բարսելոնան կկրճատի ակումբի սկաուտների կեսին ՄՅՈՒ-ն հետաքրքրվում է Մոնակոյի 19-ամյա հարձակվողով Արսենալը միացել է Կոուտինյոյի համար պայքարին Բասկետբոլ․ Ռեալը երկարաձգել է Ջեյսի Քեռոլի հետ պայմանագիրը Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ Յուվենտուսից Ռեալը աշխարհի ամենաթանկ ակումբն է մնում ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ․ Արսեն Ջուլֆալակյան Հաճախ եմ մտածում, որ ոչինչ հավերժ չէ. Արթուր Դալալոյան Բավարիան ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Ալաբայի հետ Յուվենտուս վերադառնալու համար Պոգբան պետք է ֆինանսական զիջումների գնա Ֆիորենտինայի ավագը հետաքրքրել է Ռոմային Խոակին Կապառոս. Բոլորից շատ դուր եկավ Արարատ-Արմենիայի խաղը Խաղ՝ 6 միավորի համար. Բորուսիա Դ.-Բավարիա. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր Ռեալը ցանկանում է իր պաշտպանին ընդգրկել Հոլանդի տրանսֆերային գործարքում Բասկետբոլի Եվրոլիգայի մրցաշրջանը վաղաժամ ավարտվել է FourFourTwo․ ԱՊԼ-ի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերները Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել Բայերը սահմանել է Հավերցի տրանսֆերային արժեքը Սետյեն. Ես և Մեսսին վստահ ենք ՝ Բարսելոնան կարող է հաղթել Չեմպիոնների լիգան Կյանքից հեռացել է ՊՍԺ-ի սան Ժորդան Դիակիսեն Լոկոմոտիվը դեմ է ՌՊԼ-ի վերսկսմանը Միլանը ցանկանում է վարձակալել Ռեալի հարձակվողին
website by Sargssyan