Բարսելոնան ու Տեր Շտեգենը չեն կարողանում համաձայնության գալ

Բարսելոնան ու Տեր Շտեգենը չեն կարողանում համաձայնության գալ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԿատալոնական «Բարսելոնան» և դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման հարցում: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, գերմանացի դարպասապահ ցանկանում է աշխատավարձի բարձրացում՝ մինչև 18 մլն եվրո, իսկ ակումբը պատրաստ չէ վճարել այդքայ աշխատավարձ։

Հիշեցնենք, «Բարսելոնան» հետաքրքրված է հոլանդական «Այաքսի» դարպասապահի Անդրե Օնանայի ծառայություններով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում