Վիդալ․ Ֆատին շատ տաղանդավոր է

Վիդալ․ Ֆատին շատ տաղանդավոր է

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է թիմի 16-ամյա կիսապաշտպան Անսու Ֆատիի մասին, տեղեկացնում է Sport.es-ը:

«Նա շատ երիտասարդ է, բայց բավական հասուն խաղ է ցուցադրում։ Մենք պետք է օգնենք և պաշտպանենք նրան։

Ֆատին շատ տաղանդավոր է և կարող է դառնալ այս ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,– ասել է Վիդալը:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Ֆատին անցկացրել է 16 հանդիպում և դարձել ՝ 4 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում