Մենք կհաղթենք Լա Լիգան․ Վասկես

Մենք կհաղթենք Լա Լիգան․ Վասկես

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը վստահություն է հայտնել, որ մադրիդյան ակումբը կհաղթի Իսպանիայի առաջնությունը, երբ մրցաշրջանը վերսկսվի կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո:

«Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները պրոֆեսիոնալ են: Մենք կարանտինի ընթացքում հետևում ենք բոլոր կանոններին, շատ ենք մարզվում: Երբ մրցաշրջանը վերսկսվի, մենք կհաղթենք Լա Լիգային», – Վասկեսի խոսքերն է մեջբերում Movistar-ը:

«Ռեալը» 27 տուրերից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում՝ երկու միավոր զիջելով առաջատար «Բարսելոնային»:

Ավելի վաղ Իսպանիայի Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ մայիսի 4-ից սկսած ֆուտբոլիստները կկարողանան վերսկսել մարզումները՝ հնարավորինս փոքր կազմով, իսկ մայիսի 18-ից թիմերն աստիճանաբար կանցնեն բնականոն մարզումների: Հաղորդվում է, որ Լա լիգայի վերսկսումը պլանավորված է հունիսի 5-ին կամ հունիսի 12-ին՝ կախված խաղացողների իրավիճակից և երկրում կորոնավիրուսի տարածումից: Առաջնության վերսկսման դեպքում՝ խաղերն անցկացվելու են առանց երկրպագուների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում