Մխիթարյանը թուրք կիսապաշտպանի շնորհիվ կարող է մնալ Իտալիայում

Մխիթարյանը թուրք կիսապաշտպանի շնորհիվ կարող է մնալ Իտալիայում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Analitik.amԻտալական «Ռոման» շարունակում է անգլիակական «Արսենալի» հետ բանակցությունները, որպեսզի կարողանա ի վերջո իրականություն դարձնել Հենրիխ Միխթարյանի տրանսֆերը:

Իտալական մամուլը գրում է, որ ակումբները սկսել են քննարկել նաև ֆուտբոլիստների փոխանակելու հնարավորությունը:

Բանն այն է, որ զինագործները ցանկանում են իրենց շարքերում տեսնել գայլերի կիսապաշտպան Չենգիզ Ունդերին: Անգլիացիները պատրաստ են թուրք կիսապաշտպանին ստանալու համար հրաժարվել Մխիթարյանից և վճարել 10 միլիոն եվրո:

Ակումբները քննարկում են նաև Մխիթարյանին Իտալիայում ևս մեկ տարով թողնելու հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում