Լաուտարոն ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա. Ինտերը տեղյակ է ֆուտբոլիստի ցանկությունից

Լաուտարոն ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա. Ինտերը տեղյակ է ֆուտբոլիստի ցանկությունից

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ցանկանում է կարիերան «Բարսելոնայում» շարունակել:

Կատալոնական ակումբը վաղուց է հետաքրքրված խաղացողի տրանսֆերով ու արդեն աշխատում է տրանսֆերի կայացման ուղղությամբ:

Տրանսֆերի հնարավոր կայացման գրավականներից գլխավորը արգենտինացու ցանկությունն է:

22-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ., իսկ հրաժարգինը կազմում է 111 մլն եվրո: Պայմանագրի այս կետը կգործի հունիսի 1-ից 15-ը:

Խաղացողի գործակալը չի պատասխանել «Ինտերի»՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում