Ռոնալդուն չի կարողանում Մադեյրայից վերադառնալ Թուրին

Ռոնալդուն չի կարողանում Մադեյրայից վերադառնալ Թուրին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Կրիշտիանու Ռոնալդուն դժվարություններ ունի Մադեյրայից Թուրին վերադառնալու հետ կապված, հաղորդում է ANSA գործակալությունը։

Բանն այն է, որ Պորտուգալիայի Մադեյրա կղզու իշխանությունները արգելել են օդային հաղորդակցությունները այլ երկրների հետ։ Ռոնալդուն Մադրիդից չարթերային ռեյս է պատվիրել, որը ոչ մի կերպ չի կարողանում գալ Մադեյրա։

Ներկա պահին 35-ամյա ֆուտբոլիստը սպասում է կղզու իշխանությունների թույլտվությանը Իտալիա վերադառնալու համար։

Հիշեցնենք, որ, «Յուվենթուսը» հետ է կանչել արտերկրում գտնվող իր բոլոր ֆուտբոլիստներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում