Պոչետինոն կարող է գլխավորել Նյուքասլը, եթե ակումբը կատարի նրա խնդրանքը

Պոչետինոն կարող է գլխավորել Նյուքասլը, եթե ակումբը կատարի նրա խնդրանքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Նյուքասլը», եթե ակումբը նրան խոստանա ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Ֆիլիպե Կոուտինյոյին:

Արգենտինացի մարզիչը Կոուտինյոյի տաղանդի մեծ երկրպագու է և ցանկանում էր բրազիլացուն ձեռք բերել դեռ «Տոտենհեմը» մարզելիս: Այնուամենայնիվ, տրանսֆերը արգելափակվել էր լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևիի կողմից:

Ըստ The Sun-ի, «Նյուքասլը» պատրաստ է բավարարել Պոչետինոյի պահանջները և 87 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել Կոուտինյոյի համար՝ կատարելով առաջին բարձր մակարդակի գործարքը, երբ ակումբը հայտնվի նոր սեփականատերերի ձեռքում:

Լոնդոնի «Չելսին» ևս հետաքրքրված է 27-ամյա բրազիլացու ծառայություններով, բայց «Կապույտները» պատրաստ չեն Ֆիլիպի համար վճարել այդքան մեծ գումար:

Իրեն՝ Կոուտինյոյին դուր է գալիս Պրեմիեր լիգա վերադառնալու գաղափարը, որտեղ ակնկալում է վերադառնալ իր նախկին մարզավիճակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում