Իտալացի պաշտպանը՝ Բարսելոնայի դիտակետում

Իտալացի պաշտպանը՝ Բարսելոնայի դիտակետում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել եզրային պաշտպանի: Այդ մասին հայտնում է Mundodeportivo-ն։

Հաղորդվում է, որ Թուրինի «Յուվենտուսը» առաջարկել է կատալոնական ակումբին ձեռք բերել իրենց պաշտպան Մատիա Դե Շելյոյին: Թեև ակումբների միջև բանակցությունների վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկա, այնուամենայնիվ, ըստ լուրերի, հնարավոր է ֆուտբոլիստների փոխանակում «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» միջև:

«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին հաստատել է «Բարսելոնայի» հետ բանակցությունները՝ ամռանը հնարավոր տրանսֆերների վերաբերյալ:

Նախկինում ՊՍԺ-ն ևս հետաքրքրություն էր ցուցաբերում Դե Շելլոյի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում