Լևոն Արոնյանը՝ Եվրոպայի հավաքականում

Լևոն Արոնյանը՝ Եվրոպայի հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Panorama.amՎաղը՝ մայիսի 5-ին կմեկնարկի շախմատի «Ազգերի գավաթ» առցանց թիմային մրցաշարը։ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի ընտրանին այս ստուգատեսին չի մասնակցի:

Նախնական փուլում մրցակիցները կխաղան շրջանաձև մրցակարգով, որից հետո երկու լավագույն թիմերը լրացուցիչ մրցամարտում կորոշեն հաղթողին։

Եվրոպայի հավաքականում ընդգրկված է երևանցի Լևոն Արոնյանը։ Մրցաշարում հանդես կգան գրեթե բոլոր առաջատարները, բացի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից։

Մրցումները կավարտվեն մայիսի 10-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում