Ռոնալդուն վերադարձել է Թուրին և տեղափոխվել կարանտինային տարածք

Ռոնալդուն վերադարձել է Թուրին և տեղափոխվել կարանտինային տարածք

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ArmSport: Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր աստղ Քրիշտիանու Ռոնալդուն վերջապես կարողացել է հասնել Իտալիա։ Նախկինում պորտուգալացի ֆուտբոլիստին որևէ կերպ չէր հաջողվում Պորտուգալիայից մասնավոր ինքաթիռով հասնել Իտալիա, քանի որ թռիչքներ չէին թույլատրվում։

Վեստի.ռու կայքը, հղում անելով Record-ին, գրում է, որ Ռոնալդուն վերադարձել է Թուրին ընտանիքի հետ միասին։ Անմիջապես Իտալիա վերադառնալուց հետո նա տեղափոխվել է երկուշաբաթյա կարանտինային տարածք։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը համավարակի պատճառով Իտալիայի առաջնության դադարեցումից հետո գնացել էր հայրենիք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում