Ռուս ֆուտբոլիստը՝ Բարսելոնայի դիտակետում

Ռուս ֆուտբոլիստը՝ Բարսելոնայի դիտակետում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը երկու անգամ ներկա է եղել Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի խաղին, որի համար նա հատուկ մեկնել է Մոսկվա: Այդ մասին «Match TV»-ի եթերում ասել է Մոսկվայի «Դինամոյի» նախկին մարզական տնօրեն Ռոման Օրեշչուկը:

«Ես հաստատ գիտեմ, որ Էրիկ Աբիդալը երկու անգամ եկել էՄոսկվա` ​​Ալեքսեյի խաղը դիտելու «Բարսելոնայի» համար: Եթե ​​Ալեքսեյը «Բարսելոնայի» տրանսֆերային կարճ ցուցակում է, ապա ինչո՞ւ չի կարող այլ ակումբների հավակնորդ լինել: Ես որևէ խնդիր չեմ տեսնում մեկ այլ առաջնություն մեկնելու համար», – ասել է Օրեշչուկը:

Նա նաև նշել է, որ Եվրոպայում հետաքրքրություն կա Ալեքսեյի եղբայր՝ Անտոն Միրանչուկի նկատմամբ, ով նույնպես հանդես է գալիս «Լոկոմոտիվի» կազմում: Միևնույն ժամանակ, ըստ Օրեշչուկի, քիչ հավանական է, որ արտասահմանյան ակումբները պատրաստ լինեն ձեռք բերել միանգամից երկու ֆուտբոլիստներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վադիմ Շպինյովը, ով հանդիսանում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալքսեյ Միրանչուկի գործակալը, բանակցություններ է վարել իտալական երեք ակումբների հետ։ Այս մասին հաղորդում է լրագրող, մեկնաբան Նոբել Առուստամյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում