Նադալ. 2020-ը կորսված է թենիսի համար

Նադալ. 2020-ը կորսված է թենիսի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը ենթադրում է, որ այս տարի թենիսիստներն այլևս չպետք է հույս ունենան մրցաշրջանի վերսկսման հետ կապած։ Բացի այդ, իսպանացին հայտարարել է, որ Australian Open-2021-ի անցկացումը ներկա պահին մեծ հարցականի տակ է։

«Ես կուզեի, որպեսզի մենք վերադառնայինք կորտեր մինչև տարեվերջ, բայց, ցավոք, ես դրան չեմ հավատում։ Ներկա պահին ես ավելի շատ վախենում եմ Australian Open-2021-ի համար, քան այս տարվա մրցույթների, որոնք, ինձ թվում է, արդեն կորսված է թենիսի համար»,– Վեստի.ռու-ի հաղորդմամբ՝ Նադալի խոսքերը մեջբերել է Ռոյթերսը։

Թենիսի մրցաշրջանը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ներկա պահին մինչև օգոստոսի 3-ը մրցույթները դադարեցված են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում