Ռոման աչքադրել է Միրանչուկին, այն դեպքում, եթե չկարողանա պահել Մխիթարյանին

Ռոման աչքադրել է Միրանչուկին, այն դեպքում, եթե չկարողանա պահել Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Ռոման» տարբերակներ է դիտարկում, որոնց համաձայն՝ ակումբը կփորձի հարձակվողական ոճի նոր ֆուտբոլիստ ձեռք բերել, եթե Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հեռանա թիմից։

Gazetta dello Sport-ը գրում է, որ հռոմեացիները հետաքրքրված են Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի ծառայություններով։

24-ամյա ֆուտբոլիստը «գայլերի» համար առաջնային թիրախ կդառնա այն դեպքում, եթե Մխիթարյանը չմնա «Ռոմայում»։ Հաղորդվում է, որ Պաուլո Ֆոնսեկան թիմում ցանկանում է պահել նաև Սմոլինգին։

Մխիթարյանի վարձակալության ժամկետը լրանում է հունիսի 30-ին։

Ալեքսեյ Միրանչուկի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրվում էր նաև «Յուվենթուսը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում