Արբելոա․ Ակնհայտ է, որ Ռեալը Բարսելոնայից լավն է

Արբելոա․ Ակնհայտ է, որ Ռեալը Բարսելոնայից լավն է

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան խոսել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։

«Ակնհայտ է, որ «Ռեալը» «Բարսելոնայից» լավն է, որովհետև գլխավորը արդյունքներն են։ Այն, ինչ արեց Զիդանը, խելահեղություն է։ Դժվար է Չեմպիոնների լիգան հաղթելը, եթե դու լավագույնը չես։ Իսկ որպեսզի այս մրցաշարը երեք անգամ անընդմեջ հաղթես ու հինգ տարվա մեջ չորս անգամ, թիմը պետք է շատ լավը լինի։ Նաև կարևոր է իմանալ՝ ինչպես վարվել առանցքային պահերին։ Չգիտեմ էլ երբ բախտ կվիճակվի տեսնել Զիդանի արածի նման մի բան»,-Արբելոայի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Զիդանի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան (2015/2016, 2016/2017, 2017/2018 մրցաշրջաններում), ինչպես նաև դարձել է Իսպանիայի չեմպիոն (2016/2017 մրցաշրջանում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում