Ազգերի լիգա. Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի խաղաց, Արոնյանը պարտվեց

Ազգերի լիգա. Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի խաղաց, Արոնյանը պարտվեց

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Tert.amՇախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկության 8-րդ տուրում Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի հավաքականի հետ:

Եվրոպայի հավաքականում ընդգրկված հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց Գուջրատի Վիդիտին:

Չինաստանի հավաքականը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Եվրոպայի հավաքականը 10 միավորով երրորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում