Ազգերի գավաթ. Սկզբունքային տուր

Ազգերի գավաթ. Սկզբունքային տուր

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՇախմատի Ազգերի գավաթ առցանց խաղարկությում այսօր կկայանա հիմնական փուլի վերջին 2 տուրը:

Այս պահին դրությամբ 15 միավորով բոլորի համար անհասանելի է Չինաստանի հավաքականը: Ասիայի ներկայացուցիչներն ապահովել են իրենց տեղը սուպերեզրափակչում:

11 միավոր ունի Միացյալ նահանգները, Եվրոպան 10 միավորով երրորդն է: Հենց այս 2 հավաքականի միջև էլ կխաղարկվի եզրափակչի երկրորդ ուղեգիրը: Այսօրվա սկզբունքային դիմակայությունը ԱՄՆ-Եվրոպա դիմակայությունն է: Եվրոպան մյուս դիմակայությունում, ամենայն հավանականությամբ, խնդիրներ չի ունենա Աշխարհի հավաքականի հետ: Այնպես, որ այսօր բոլորի ուշադրության կենտրոնում Լևոն Արոնյանն ու ընկերներն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում