Լուիս Ալբերտոն համեմատել է Մեսսիին Ռոնալդուի հետ

Լուիս Ալբերտոն համեմատել է Մեսսիին Ռոնալդուի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոն համեմատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ես և «Լացիոն» երկու անգամ հաղթեցինք Ռոնալդուին: Կրիշտիանուն ամեն ինչին հասել է իր ուժերով: Պորտուգալացին հաղթողի բնավորություն ունի, նա հաղթել է ամեն ինչ, բայց ցանկանում է շարունակել դա անել: Սակայն, իմ կարծիքով, Մեսսին լավագույնն է», – մեջբերում է Լուիս Ալբերտոյին Sport Mediaset-ը:

2012/13 մրցաշրջանում «Բարսելոնան» վարձավճարով ձեռք բերեց Լուիս Ալբերտոյին «Սևիլյայից», որի կազմում նա այդ ժամանակ խաղում էր, բայց կիսապաշտպանը այդպես էլ չխաղաց կատալոնացիների առաջին թիմում:

Հիշեցնենք, որ Մեսսին իր կարիերայի համար 6 անգամ ճանաչվել է որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Ռոնալդուն՝ 5:

Հետևեք մեզ նաև Telegram-ում