Լոնդոնյան երկու ակումբ հետաքրքրված է Վիլիանով

Լոնդոնյան երկու ակումբ հետաքրքրված է Վիլիանով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կարող է հեռանալ ակումբից, բայց ոչ Լոնդոնից։

Football.london-ը հաղորդում է, որ բրազիլացին ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության հասնել «կապույտների» հետ նոր պայմանագրի հարցի շուրջ։

Գրեթե չկա հավանականություն, որ 31-ամյա ֆուտբոլիստը կշարունակի իր մրցելույթները «Չելսիի» կազմում։

Նաև հաղորդվում է, որ Վիլիանի ծառայություններով հետաքրքրված են հյուսիսլոնդոնյան երկու ակումբները՝ «Արսենալը» և «Տոտենհեմը»։ Երկու թիմերն էլ մտադիր են անվճար ձեռք բերել Վիլիանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում