Իբրահիմովիչը կարող է հանդես գալ իր իսկ ակումբում

Իբրահիմովիչը կարող է հանդես գալ իր իսկ ակումբում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՇվեդական «Համարբյուի» մարզական տնօրեն Յեսպեր Յանսոնը հայտարարել է, որ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է միանալ շվեդական ակումբին, որի բաժնետոմսերի 25%-ի սեփականատերն է ֆուտբոլիստը:

«Դա շատ լավ կլիներ մեր ակումբի համար, հատկապես հիմա: Արդյո՞ք Զլատանը կխաղա մեզ համար:Կարծում եմ, որ նման հնարավորություն կա, բայց միայն ինքը՝ Իբրահիմովիչը կարող է հաստատ ասել այդ մասին: Բայց նա ոչինչ չի ասի, քանի դեռ հարյուր տոկոսով վստահ չէ»,- մեջբերում է Յանսոնին Expressen-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իբրահիմովիչը Միլան կվերադառնա վաղը՝ մայիսի 11-ին։ Իտալիայի դադարեցված առաջնության ընթացքում հարձակվողը մեկնել էր Շվեդիա ու մարզվում էր «Համարբյուի» կազմում: Միլան վերադառնալուց հետո Իբրան կմնա երկշաբաթյա կարանտինում, որից հետո միայն կկարողանա վերադառնալ մարզումների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում