Մահացել է իտալական «Ատալանտա» ակումբի 19-ամյա ֆուտբոլիստը

Մահացել է իտալական «Ատալանտա» ակումբի 19-ամյա ֆուտբոլիստը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Tert.amԻտալական Ա Սերիայում հանդես եկող «Ատալանտա» ֆուտբոլային ակումբի կսապաշտպան Անդրեա Ռինալդին մահացել է 19 տարեկան հասակում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին, ֆուտբոլիստն օրեր առաջ հոսպիտալացվել էր գլխուղեղի անոթների անևրիզմով (անոթալայնանք): Նրան վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդ մարզիկի կյանքը:

Ռինալդին «Ատալանտայի» սան է, սակայն Բերգամո քաղաքը ներկայացնող ակումբի հիմնական կազմում ոչ մի խաղ չի անցկացրել: Կիսապաշտպանը խաղացել է երիտասարդական թիմում, ինչպես նաև վարձակալության հիմունքով ելույթ է ունեցել այլ իտալական ակումբներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում