Ալեքսանդր Կարապետյան. Կոկորինը կարող է փայլել եվրոպական ցանկացած ակումբում

Ալեքսանդր Կարապետյան. Կոկորինը կարող է փայլել եվրոպական ցանկացած ակումբում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՀայաստանի հավաքականի և ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է իր թիմակից Ալեքսանդր Կոկորինի մասին, տեղեկացնում է Российская газета-ն:

«Զարմանալի է, որ երկար դադարից հետո Սաշան նման ֆուտբոլ է ցուցադրում: Նա նման է քաղցած առյուծի կամ վագրի, ով ցանկանում է ապացուցել ՝ ես դեռ կարող եմ:

Վստահ եմ ՝ նա կփայլի «Ռոմայում», ինչպես նաև եվրոպական ցանկացած թիմում:

Մխիթարյանի հետ չենք խոսել այս թեմայի մասին, բայց գիտեմ, որ Հենրիխը հետևում է բոլոր առաջնություններին և գիտի Կոկորինի մասին»,– ասել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ «Ռոման» հետաքրքրված է Կոկորինի ծառայություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում