Մեսսի՞, թե՞ Ռոնալդու․ Կլոպն ասել է՝ ում է տալիս իր նախապատվությունը

Մեսսի՞, թե՞ Ռոնալդու․ Կլոպն ասել է՝ ում է տալիս իր նախապատվությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը փորձել է համեմատել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Մեսսին ինձ համար ավելի լավն է, բայց ես չեմ կարող չհիանալ նաև Ռոնալդուով: Երկուսն էլ ընդհանրություններ ունեն, ովքեր իրենց հետքն են թողել ֆուտբոլի վրա շատ երկար ժամանակ»,- մեջբերում է մասնագետին Goal-ը:

Իր հերթին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գտնվում է «Լիվերպուլի» հետաքրքրության ոլորտում: Ըստ Le10sport-ի, մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անձամբ է զանգահարել ֆուտբոլիստի հայրիկին`իր հետաքրքրությունը հայտնելու խաղացողի նկատմամբ:

Վերջերս «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե «Լիվերպուլի» կարիերան ավարտած ո՞ր ֆուտբոլիստին կվերցներ իր ներկայիս թիմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում