Արսենալը միացել է Այնտրախտի պաշտպանի համար մղվող պայքարին

Արսենալը միացել է Այնտրախտի պաշտպանի համար մղվող պայքարին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amԳերմանական «Այնտրախտի» պաշտպան Էվան Նդիկան մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, տեղեկացնում է Mirror-ը:

20-ամյա ֆուտբոլիստի համար լոնդոնյան ակումբը պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել:

Հիշեցնենք, որ Նդիկան 2018-ին էր «Օսերից» տեղափոխվել «Այնտրախտ»: Տրանսֆերի արժեքը այն ժամանակ կազմել էր 5.5 միլիոն եվրո:

Պաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Լիվերպուլը»:

Հավելենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Նդիկան անցկացրել է 15 հանդիպում ու դարձել՝ 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում