ՖԻՖԱ-ն որոշել է չեղարկել The Best 2020 մրցանակաբաշխությունը

ՖԻՖԱ-ն որոշել է չեղարկել The Best 2020 մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amMarca-ի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն որոշել է չեղարկել The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխությունը:

Հաղորդվում է, որ նման որոշում է կայացվել աշխարհում կորոնավիրուսի համաճարակի և մրցաշարերի հետաձգումների կապակցությամբ:

Միջոցառումը պետք է տեղի ունենար սեպտեմբերին Միլանում: Միջոցառման ժամանակ նախատեսվում էր անվանել տարվա լավագույն ֆուտբոլիստին, լավագույն ֆուտբոլիստուհուն, լավագույն դարպասապահին և մարզչին (առանձին-առանձին տղամարդկանց և կանանց համար): Նաև պետք է որոշվեին տարվա լավագույն գոլը և «Արդար խաղի համար» մրցույթի հաղթողը:

Աղբյուրը նաև նշում է, որ France Football-ի Ոսկե գնդակի մրցանակաբաշխության հետաձգման կամ չեղարկման որոշումը դեռևս կայացված չէ:

Մինչ այդ, ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ ՖԻՖԱ-ի կոնգրեսի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին և կանցկացվի առցանց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում