Մալդինին կարող է պաշտոն ստանալ Ռեալում

Մալդինին կարող է պաշտոն ստանալ Ռեալում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am:  Միլանի մարտավարական զարգացման գծով տնօրեն Պաոլո Մալդինին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, գրում է Defensa Central-ը:

Խոսակցություններ վաղուց են գնում, որ Մալդինին կարող է հեռանալ ակումբից, և եթե դա տեղի ունենա, «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է Մալդինիին առաջարկել մարզական տնօրենի պաշտոնը: Հետաքրքրական է, որ նախկինում լեգենդար իտալացին համակրանք էր ցուցաբերում «սերուցքայինների» նկատմամբ:

Իր հերթին «Միլանի» ղեկավարությունը ցանկանում է, որ տնօրեն Պաոլո Մալդինին մնա ակումբում, չնայած այն բանին, որ Զվոնիմիր Բոբանը նախօրեին ազատվել է իր ղեկավարած պաշտոնից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Այնուամենայնիվ, նշվում է, որ Մալդինին դեռ չի քննարկել իր ապագան ակումբի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի հետ: Ամենայն հավանականությամբ, Մալդինին իր ցանկությամբ կլքի միլանյան ակումբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում