Պաշտոնական․ Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնությունը չի վերսկսվի, Սելթիկը՝ առաջնության չեմպիոն

Պաշտոնական․ Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնությունը չի վերսկսվի, Սելթիկը՝ առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՇոտլանդիայի ֆուտբոլի լիգան որոշել է ավարտվել այս մրցաշրջանը ժամկետից շուտ: Այդ մասին հայտարարվել է կազմակերպության պաշտոնական կայքում։

Մրցաշարային աղյուսակում թիմերի վերջնական դիրքերը հաշվարկվել են մարտ ամսին դադարեցված առաջնության պահին յուրաքանչյուր խաղի միջին միավորների հաշվարկով:

Այսպիսով, «Սելթիկը» 2019/20 մրցաշրջանում դարձավ Շոտլանդիայի չեմպիոն՝ 13 միավորով գերազանցելով «Ռեյնջերսին»: 12-րդ տեղը զբաղեցրած «Հարթսը» կլքի առաջնությունը:

Ավելի վաղ Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել առժամկետ դադարեցնել առաջին և երկրորդ լիգաների առաջնությունները, իսկ ապրիլի 24-ին, հայտնի դարձավ, որ Ֆուտբոլի Նիդերլանդների առաջնության 2019/20 մրցաշրջանը չի խաղարկվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում