Բարսելոնան գիտի, թե ում գնել Ումտիտիի հեռանալու դեպքում

Բարսելոնան գիտի, թե ում գնել Ումտիտիի հեռանալու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա ակումբից։

Mundo Deportivo-ի պնդմամբ՝ կատալոնական ակումբը ֆրանսիացի պաշտպանի հեռանալու դեպքում փորձելու է ձեռք բերել Միլանի «Ինտերի» սլովենացի պաշտպան Միլան Շկրինիարին։

Ավելի վաղ Շկրինիարի ծառայություններով հետաքրքրված էին Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում