Ուֆայի բոլոր ֆուտբոլիստների COVID-19-ի թեստերի արդյունքները բացասական են

Ուֆայի բոլոր ֆուտբոլիստների COVID-19-ի թեստերի արդյունքները բացասական են

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Ուֆա» ֆուտբոլային ակումբը հայտնել է թիմի ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսի թեստերի վերաբերյալ արդյունքների մասին: Ըստ ակումբի մամուլի ծառայության՝ բոլոր ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և աշխատակիցների թեստերը բացասական արդյունք են տվել:

««Ուֆայում »բոլորը առողջ են: Այժմ թիմը կարող է պատրաստվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերսկսմանը», – ասված է ակումբի հայտարարության մեջ Twitter-ում:

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 21-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է ախտորոշվել «Լոկոմոտիվի» հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանի և «Ռուբինի» պաշտպան Կոնստանտին Պիլիևի, ինչպես նաև «Դինամոյի» երեք ֆուտբոլիստների մոտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում