Ինտերը, Ռեալը և Բավարիան բարեգործական մրցաշար կանցկացնեն

Ինտերը, Ռեալը և Բավարիան բարեգործական մրցաշար կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՄիլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պայմանավորվել է Մադրիդի «Ռեալի» և «Բավարիայի» հետ 2021 թվականին անցկացնել բարեգործական Եվրոպական համերաշխության գավաթի խաղարկությունը:

Միլանում կանցկացվի «Ինտեր»- «Բավարիա», Մադրիդում տեղի կունենա հանդիպում «Ռեալի» և «Ինտերի» միջև, Մյունխենում «Բավարիան» կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ:

«Բոլոր խաղերից ստացվող եկամուտները կտրամադրվեն բժշկական հաստատություններին՝ որպես միասնական եվրոպական աջակցության խորհրդանիշ, որտեղ բոլորը հոգ են տանում միմյանց մասին», – նշել են Միլանյան ակումբի մամուլի ծառայությունից:

Հանդիպումների անցկացման ժամկետները որոշվելու են ավելի ուշ՝ հիմնվելով ազգային առաջնություններում թիմերի ելույթների ժամանակացույցի: Կազմակերպիչները նաև ակնկալում են, որ բարեգործական մրցաշարի ընթացքում երկրպագուները ներկա կլինեն տրիբունաներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում