Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը վիրահատվել է

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը երեկ՝ մայիսի 19-ին, ուսի վիրահատության է ենթարկվել. այն հաջող է անցել:

Այս մասին ArmSport-ը տեղեկացավ անձամբ մարզիկից:

«Մկանային խնդիր էր: Դեկտեմբերից ցավեր ունեի ու ստիպված էի վիրահատվել: Հիմա ամեն ինչ լավ է»,- ասել է Արթուր Ավետիսյանն, ով արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Ավետիսյանի խոսքով, ինքը մոտ 5-6 ամսից կկարողանա վերսկսել մարզումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում