Լոնդոնն ու Ամստերդամը Եվրո-2020-ի խաղերն անցկացնելու երաշխիք չեն տվել

Լոնդոնն ու Ամստերդամը Եվրո-2020-ի խաղերն անցկացնելու երաշխիք չեն տվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՈՒԵՖԱ-ն հետաձգել է գործկոմի նիստը, քանի որ Լոնդոնի և Ամստերդամի քաղաքային իշխանությունները Եվրոպայի 2020 թվականի առաջնության խաղերի անցկացման պատրաստականություն չեն հայտնել: Այս մասին հայտնում է The Times-ը:

Ավելի վաղ, Եվրո-2020-ը, որ պետք է կայանար այս ամառ, տեղափոխվեց 2021թ.՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մրցաշարը նախատեսվում է անցկացնել 12 քաղաքների 12 մարզադաշտերում, որոնցից մեկը Լոնդոնի «Ուեմբլին» է, իսկ մյուսը՝ Ամստերդամի «Յոհան Կրույֆ Արենան»:

«Ուեմբլիում» պետք է Եվրոպայի առաջմության 7 հանդիպում կայանար (3 խաղ խմբային փուլի շրջանակում, 1/8 եզրափակչի մեկ խաղ, կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը): «Յոհան Կրույֆ Արենայում» նախատեսված է անցկացնել խմբային փուլի 3 և 1/8 եզրափակչի մեկ հանդիպում:

Մյուս քաղաքներն ՈՒԵՖԱ-ին են ներկայացրել անհրաժեշտ երաշխիքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում