Կապելոն բացատրել է՝ ինչումն է Միլանի խնդիրը

Կապելոն բացատրել է՝ ինչումն է Միլանի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն պատմել է, թե իր կարծիքով, ինչումն է թիմի խդնիրը, որը վերջին տարիներին չի կարողանում հասնել նախկին արդյուքներին։

«Ռոսոներին չի հերիքում հետևողականությունը։ Նրանք ունեինք Գատուզո, բայց հեռացրին նրան, որ Ջամպաոլոյին հրավիրեն, որին հետո փոխարինեցին Պիոլիով։ Նրանք ունեին Բոբան ու Մալդինի, որոնց մեկը մյուսի հետևից դռան տեղը ցույց տվեցին։ Հիմա որոշել են լիովին հույսները դնել արտասահմանցիների վրա՝ ներառյալ մարզիչը։ Ո՞վ գիտի, ճի՞շտ են վարվում»,- Կապելոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն՝ հղում կատարելով Libero-ին։

Ա Սերիայի ընթացիկ առաջնության 26 տուրերում «Միլանը» 36 միավորով 7-րդ տեղում է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում