Կուրտուա․ Ռեալը կշարունակի պայքարել Պրիմերայի տիտղոսի համար

Կուրտուա․ Ռեալը կշարունակի պայքարել Պրիմերայի տիտղոսի համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է մարզումային պրոցեսից իր տպավորություններով։

««Ռեալում» բոլորը սպասում են մրցաշրջանի վերսկսմանը։Մենք կշարունակենք պայքարել Պրիմերայի տիտղոսի համար։ Երկամսյա դադարից հետո շատ էինք սպասում նորից միասին մարզվելու հնարավորությանը։ Միշտ հաճելի է մեր բազա վերադառնալը։

Տանը մարզվելը լրիվ այլ է, բայց կարծում եմ՝ բոլորը լավ գլուխ են բերել։ Թիմում բոլորը կատարել են մարզչի հրահանգներն ու պահպանել մարզավիճակը։ Դարպասապահների բախտը մի փոքր ավելի է բերել, քանի որ նախորդ շաբաթ մեզ թույլատրել էին աշխատել մեր մարզիչների հետ։

Այս շաբաթ վերսկսվել են ոչ մեծ խմբերով մարզումները։ Հիմա թիմակիցները կարող են հարվածներ կատարել մեր դարպասին։ Սա հիմա ավելի շատ է նմանվում իրական մարզման»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում Goal-ը՝ հղում կատարելով «սերուցքայինների» հեռուստաընկերությանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում