Ռեալը հետաքրքրվում է Բայերի կիսապաշտպանով

Ռեալը հետաքրքրվում է Բայերի կիսապաշտպանով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցին ձեռք բերելու տարբերակը։ Տրանսֆերին ձգտում է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը։

Հավերցը «Բայերի» սան է։ Լևերկուզենցիների առաջին թիմի կազմում 20-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս 2016 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի հունիսի 30-ը։ Սպասվում է, որ «Բայերը» կհամաձայնի Կայից բաժանվել 100 մլն եվրոյի դիմաց։

Ընթացիկ մրցաշրջանում Հավերցն իր ակտիվում 12 գոլ ու 8 արդյունավետ փոխանցում է գրանցել՝ ակումբային մակարդակով մասնակցելով 35 խաղի։

«Բայերի» կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Մյունխենի «Բավարիան», ՄՅՈՒ-ն, «Բարսելոնան», «Լիվերպուլն» ու ՊՍԺ-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում